Ձեռքի ճկույթով տեղաշարժել է 33 տոննա մետրոյի գնացքը. Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ
Advertisement 1000 x 90

Ձեռքի ճկույթով տեղաշարժել է 33 տոննա մետրոյի գնացքը. Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ

Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, միջազգային սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանի տարածքում ձեռքի ճկույթ մատով նա այսօր տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»»,- նշվում է հաղորդագրության մեջ: