ABBA փոփ-խմբի մենակատար Բյորն Ուլվեուսը եւ նրա կինը՝ Լենա Կալերսիոն, որոշել են բաժանվել 41 տարվա ամուսնությունից հետո, գրում է Expressen-ը:
«Հրաշալի ու հագեցած իրադարձություններով լի տարիներից հետո որոշեցինք գնալ տարբեր ճանապարհներով։ Մենք կմնանք լավագույն ընկերներ, կշարունակենք միասին նշել մեր թոռների ծննդյան օրերը եւ ընտանեկան այլ տոները», – ասված է ամուսինների պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բյորնն ամուսնացել է լրագրող Լենա Կալերսիոյի հետ 1981 թվականին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեն երկու դուստր՝ Էմման (40 տարեկան) եւ Աննան (36): Բյորնը նաեւ երեխաներ ունի Ագնետա Ֆելտսկոգի (ABBA–ի շիկահեր) հետ առաջին ամուսնությունից: