COVID-19 տարած ճարպակալությամբ հիվանդները կարող են ավելի լավ պաշտպանված լինել կորոնավիրուսով կրկին վարակվելուց։ Այս անսպասելի եզրակացության են եկել իսրայելական «Շիբա» բժշկական կենտրոնի գիտնականները։
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ, հետազոտության համաձայն, հակամարմինների թիվը ժամանակի ընթացքում նվազում է ինչպես հիվանդությունը տարած, այնպես էլ պատվաստված անձանց մոտ։ Նախկինում վարակվածների մոտ հակամարմինների մակարդակը շատ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր պատվաստանյութ են ստացել:
Գիտնականները նաեւ կապ են նկատել ավելորդ քաշի եւ հակամարմինների միջեւ. կորոնավիրուս տարածները եւ ճարպակալությամբ հիվանդներն ավելի դիմացկուն էին կրկին վարակվելու նկատմամբ:
Նրանք «ավելի բարձր եւ կայուն իմունային պատասխան, պաշտպանություն» ունեին ավելորդ քաշով եւ նորմալ քաշով հիվանդների համեմատ:
Պարզվել է, որ 30 եւ բարձր մարմնի զանգվածի ինդեքսով հիվանդներն առավելություն ունեն պակասավելորդ քաշ ունեցողների նկատմամբ: