
Պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի կանանց հավաքականը միջազգային հանդիպում է անցկացրել։
Մալդիվներում ընկերական մրցաշարում սաուդցիները 2-0 հաշվով հաղթել են Սեյշելների ընտրանուն: Նույնիսկ Պելեն է արձագանքել այս իրադարձությանը.
«Այսօր պատմական օր է ոչ միայն ձեր, այլ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»: