Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում դեպի Հայաստան ճանապարհները երկար ժամանակով կփակվեն, կարող են դադարեցվել մատակարարումները Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից (ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով)։
Ապրանքների մեծ մասը Ռուսաստանից և Բելառուսից Հայաստան մատակարարվում եմ М-4 (Դոն) մայրուղով, որն անցնում է Վորոնեժով և Ռոստովով՝ Ուկրաինայի սահմանի մոտ։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե այդ ճանապարհով տեղաշարժը սահմանափակվի), ապրանքները կարող են ուղարկվել P-22 (Կասպիական) մայրուղով՝ Վոլգոգրադով։ Հեռավորությունն այստեղ մոտավորապես նույնն է, ինչ «Դոնի» դեպքում (մոտ 2 280 կմ), միայն ճանապարհին տրամադրվող ժամանակն է աննշան ավելի։
Վատագույն սցենարի դեպքում, եթե արտակարգ դրության պատճառով ժամանակավորապես փակվեն ճանապարհներն ու նավահանգիստները, կամ բեռնատարների ժամանակավոր պակասություն առաջանա (առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման համար), կամ եթե տրանսպորտային ընկերությունները, լարված իրավիճակից օգտվելով, պարզապես բարձրացնեն գները, ապա ապրանքների մատակարարումները Հայաստան կարող են դժվարանալ (չհաշված ալմաստները, որոնք օդային ճանապարհով են մատակարարվում)։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, այստեղից ապրանքները գալիս են հիմնականում ծովով՝ Օդեսայի մերձակայքում գտնվող Չերնոմորսկ (նախկին Իլյիչևսկ) նավահանգստով։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե Ուկրաինայի նավահանգիստները ժամանակավորապես փակվեն), ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել։
Այնուամենայնիվ, հայ ներկրողները կարևորագույն պարենամթերքը որոշակի պաշարով են ներկրում, ուստի հանրապետությունում, որպես կանոն, ցորենի, արևածաղկի ձեթի, կաթի փոշու, շաքարի և այլ կարևորագույն ապրանքների մոտ մեկի ամսվա պաշար կա։Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, այսպիսի գնահատական է հնչեցրել պարենային անվտանգության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։
Կարևոր ապրանքներից, որոնք ներկրում է Հայաստանը, Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, արևածաղկի յուղի 97%-ը, մարգարինի ավելի քան 70%-ը, շաքարավազի մոտ 40%-ը (դրա ներկրումը վերջին տարիներին աճում է), կաթի փոշու մոտ 15%-ը, հավի մսի մոտ 13%-ը, առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ շոկոլադի մոտ 70%-ը։
Ոչ պարենային ապրանքներից Ռուսաստանին բաժին է ընկնում նավթամթերքի մոտ 70 տոկոսը, անվադողերի մոտ մեկ երրորդը, ավտոպահեստամասերի կեսից փոքր-ինչ ավելին: Բացի այդ, Ռուսաստանից ալյումին է ներկրվում «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանում մշակման համար, ինչպես նաև ներկրվում է ալմաստների մի մասը, որոնց հղկմամբ զբաղվում են տեղական ձեռնարկությունները:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am