Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում. shabat.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում. shabat.am

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը և սոպրանո Լիաննա Հարությունյանը միաժամանակ հանդես կգան Լոնդոնի հանրահայտ Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում։ Հատկանշական է, որ Երևանի պետական կոնսերվատորիայի երբեմնի սաներն այսօր ապրում և ստեղծագործում են Եվրոպայի տարբեր քաղաքներում, ելույթներ են ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում, սակայն հունվարի 21-ից մինչև մարտի 2-ի ընթացքում հանդես կգան Քովենթ Գարդենում բեմադրված ներկայացումներում։ Սա իրոք պատմական երևույթ է ոչ միայն մեր օպերային արվեստի պատմության մեջ, այլև այս թատրոնի, ինչպես նաև հայ երգիչների ստեղծագործության ու տաղանդի գնահատականն է։

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Հունվար 28-ին  հայազգի տենոր Լիպարիտ Ավետիսյանը կկատարի Ալֆրեդի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայում։Նա այս պատվին է արժանացել՝ ստանալով Dame Kiri Te Kanawa հիմնադրամի մրցանակը։ Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը վերադառնում է այս թատրոն մեներգով՝ Քովենթ գարդեն Թագավորական Բալետի բարձր գնահատված Ուլֆի գործերի ներկայացմանը՝  Woold Works ժամանակակից բալետում։ Բեմադրող խորեոգրաֆն է աշխարհահռչակ բալետմեյստր Վայն Մաքգրեգորը, իսկ ներկայացումները ծրագրված են հունվարի 21-ին, փետրվարի 2-ին, 4-ին, և 8-ին:

Սոպրանո Լիաննա Հարությունյանը:

Գերմանական Նյուրենբերգի օպերային թատրոնի պրիմա, սոպրանո Հրաչուհի Բասենցը կկատարի Ադրիանայի դերերգը Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» օպերայում՝ իր դերը կիսելով օպերային աստղ Անջելա Գեորգեույի հետ։ Ներկայացումները ծրագրված են փետրվարի 21-ին և մարտի 2-ին:

Սոպրանո Հրաչուհի Բասենցը:

Սոպրանո Լիաննա Հարությունյանը նույնպես վերադառնում է Լեոնորայի դերերգով Վերդիի «Տրուբադուր» օպերայում։ Լիաննայի ելույթները նախատեսված են հունվարի 26-ին, 28-ին, 31-ին և փետրվարի 3-ին, 6-ին և 9-ին:

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը:

Ամբողջությամբ՝ shabat.am