
Քնելուց առաջ սուրճ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այդ ըմպելիքը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա։ Բայց հոգեբան Մայքլ Բրեուսը (ԱՄՆ) նշել է, թե ինչ միջոց կարող է օգնել խոր քնելուն անգամ մեկ բաժակ սուրճ խմելուց հետո։
Ինչպես գրում է Mind Body Green կայքը, սուրճը կիսով չափ յուրացվում է 6-8 ժամում։ Սա նշանակում է, որ ցերեկվա ժամը 2-ին սուրճ խմած մարդը երեկոյան ժամը 10-ին հասցնում է օրգանիզմից «դուրս բերել» դրանում պարունակվող կոֆեինի միայն կեսը։ Հենց դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս սուրճ չխմել քնելուց առաջ։
Բայց Մայքլ Բրեուսը հավաստիացնում է, որ եթե մարդը սուրճ է խմել ուշ երեկոյան, բրոկոլին կօգնի ավելի արագ մարսել այն։
Բրեուսի եզրակացությունը հաստատում են այն հետազոտությունները, որոնց համաձայն՝ բրոկոլին խթանում է կոֆեինի յուրացումն արագացնող P450 ցիտոքրոմ ֆերմենտների արտազատումը։