Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Եթե երեկ գիշերը, ժամը 1-ի կողմերը եղել եք Եռաբլուրում, ապա հաստատ լսած կլինեք Շուշանի լացի ձայնը…
Երեկվա իր համերգից հետո ես ու Հայկազը որոշել էինք գնալ Եռաբլուր։ Շուշանն իմացավ, ինքն էլ որոշեց միանալ մեզ։ Գնացինք, փորձեցի հերթով ծանոթացնել բոլոր էն տղերքի պատմություններին, որոնք գիտեի։ Շուրջ 40-50 րոպե պտտվեցինք Եռաբլուրով, Առուշանյան Դավիթի մոտ խունկ ծխեցինք, ու էդ ողջ ընթացքում Shushanի արցունքները մի րոպե չդադարեցին։ Ամբողջ ընթացքում 2 բան էր ասում. «Ապրելու չի…», «Մեռնես, նիկոլ…»։
Շահբարյան Տիգրանի մոտ էս նկարն էլ իրենից թաքուն արեցի։ Ինձ համար Արցախում ծնված ու մեծացած էս ժպտերես տղեն Եռաբլուրում հանգչող Արցախի մասնիկներից մեկն է…
Գիշեր էր, ու անգամ այդ ուշ ժամին տղերքի մոտ վեր խոյացող դրոշները անդադար փողփողում էին, կարծես ասելով, որ դեռ չլուծված վրեժ կա ու թևաթափ լինելու իրավունք չունեք… հայ ազգի սիրտը պետք է բաբախի»։