Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, իմ սիրած էակը: Իմ ապագա պլաններն էլ կապված են իմ սիրելիների հետ: Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, կարծում եմ` դրանք եղել են աննշան և ոչ մի հետք չեն թողել իմ կյանքում:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Իրականում ոչինչ պետք չէ փոխել, այդ կյանքն է ինձ տրված և ես այն ապրել եմ:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Ուրախ, դրական, ուշադիր:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Միշտ սիրել եմ այս կարգախոսը և առաջնորդվել դրանով. «Պատահական ոչինչ չի լինում մեր կյանքում»:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Ես հաճախ չեմ ասում այդ բառը, որովհետև ուղղակի պատճառ չի լինում, իսկ եթե փորձեմ մտաբերել, ապա ասել եմ ամուսնուն` չնչին պատճառի համար:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ի տարբերություն ներողության` այդ բառը ես հաճախ եմ օգտագործում, որովհետև դրա համար ունեմ մի մեծ, 2 մետրանոց պատճառ:
Ամբողջությամբ՝ asekose.am