Լատվիայի ԱԳՆ-ն Բասկովին ընդգրկել է սեւ ցուցակ
Advertisement 1000 x 90

Լատվիայի ԱԳՆ-ն Բասկովին ընդգրկել է սեւ ցուցակ

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովին ներառել է սեւ ցուցակում՝ «Ուկրաինայի դեմ ագրեսիային» աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի Twitter-յան էջը։

«Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նիկոլայ Բասկովը ներառվում է Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում։ Լատվիայի համար ընդունելի չէ պատերազմի քարոզչությունը եւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի աջակցությունը», — գրել է լատվիացի դիվանագետը։

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի 26 քաղաքացիներ ընդգրկվել են ԵՄ-ի նոր սեւ ցուցակում, որը փետրվարի 25-ին հավանության է արժանացել ԵՄ-ի Խորհրդի կողմից:

style.news.am