
Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, փետրվարի 26-ին, մարտի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: