
Ադրբեջանական և ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվող այն լուրը, թե իբր Խարկովում ուկրաինացի ուժայինները ձերբակալել են հայկական ԶՈՒ ծառայողի, ամբողջովին ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Ամբողջովին ապատեղեկատվություն է»,- նշեց նա:
Հավելենք, որ ադրբեջանական ու ուկրաինական սոցիալական ցանցերում շատ ակտիվ տարածվում է լուր, թե իբր Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ, թե իբր մեր ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին: