Միացյալ Նահանգները խնդրում է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Advertisement 1000 x 90

Միացյալ Նահանգները խնդրում է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացի քաղաքացիների համար վտանգի նախազգուշացում է արել և կոչ արել անհապաղ լքել երկիրը։

Քաղաքացիներին զգուշացվել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված՝ «տարածաշրջանում լարվածության աճ է, իրավիճակն անկանխատեսելի է, և Մինսկի օդանավակայանի և Բելառուսի ցամաքային սահմանի բացման ժամերը կարող են փոխվել առանց նախազգուշացման»։

Պետքարտուղարությունը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հանրային միջոցառումներից։

shantnews.am



Նման նյութեր