Կիևում պարետային ժամ է սահմանվել
Advertisement 1000 x 90

Կիևում պարետային ժամ է սահմանվել

Կիևում պարետային ժամ է սահմանվել ժամը 17:00-08:00-ը։Այս մասին Telegram-ում հայտնել է  քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կիևում մինչև փետրվարի 28-ի առավոտյան կգործի  պարետային ժամը  17։00-ից մինչև 08։00-ն։ Հայտնել է  մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով, բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր փողոցում կլինեն պարետային ժամի ժամանակ, կհամարվեն հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։

Քաղաքապետը նաև հորդորել է Կիևի բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավիճակին և դուրս չգալ փողոց։

Իսկ ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամը գործում էր ժամը 22:00-ից։

shantnews.am



Նման նյութեր