Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի վերահսկողությունը կհանձնի հոգաբարձուների խորհրդին:
«Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ես հավատարիմ եմ մնում այս արժեքներին: Այդ իսկ պատճառով այսօր ես ակումբի ղեկավարությունն ու հոգածությունը հանձնում եմ «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին»,- ասել է Աբրամովիչը։
Աբրամովիչը մոտ 20 տարի է, ինչ ակումբի սեփականատերն է։ Նա ակումբը գնել է 2003 թվականին մոտ 190 միլիոն դոլարով, իսկ 2021 թվականին ամերիկյան Forbes-ը դրա արժեքը գնահատել է 3,2 միլիարդ դոլար, որը յոթերորդն է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկում։