Հայտնի է դարձել, որ արքայազն Հարին զրպարտության համար դատի է տվել բրիտանական Associated Newspapers (Mail on Sunday խումբ) տաբլոիդին։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բրիտանական Mail on Sunday պարբերականը հոդված է հրապարակել, որում պատմել է այն մասին, որ Սասեքսի դուքսը պահանջել է իրեն անվճար պետական պահպանություն տրամադրել Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվելու ժամանակ: