Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել է, թե ինչպես կարող են Ուկրաինայից դուրս գալ ՀՀ քաղաքացիները։
Մասնավորապես, հանձնակատարի ֆեյսբուքյան էջում տեղադրված ինֆորմացիայից պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքացիները Լեհաստան-Ուկրաինա, Հունգարիա-Ուկրիանա, Ռումինիա-Ուկրաինա, Սլովակիա–Ուկրաինա և Մոլդովա-Ռումինիա սահմանային անցակետերով կարող են լքել Ուկրաինան։
Այսպես, Ուկրաինայից Լեհաստանից կարող են հասնել ինչպես երկաթգծով, այնպես էլ ավտոմեքենայով, դեպի Հունգարիա, Սլովակիա և Մոլդովա-Ռումինիա սահմանային անցակետեր միայն ավտոմեքենայով կարելի է հասնել։ Իսկ ահա դեպի Ռումինիա կարելի է հասնել ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ լաստանավով։
Միաժամանակ, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիները հիշյալ սահմանակետերը հատելուց հետո ԵՄ երկրների տարածքում կարող են մնալ 15-օր: