Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել, հայտնում է TMZ-ն։

Նշվում է, որ հեռուստաաստղը մեկ տարի սպասել է, որպեսզի «G65OER» օդանավի ներքին ձևավորումն ավարտվի։ Քարդաշյանին այդ հարցում հայտնի դիզայներներ են օգնել։

Օդանավը նախատեսված է 18 մարդու համար և հիշեցնում է մոդելի տան ինտերիերը։ Բոլոր նրանք, որոնք մուտք կգործեն ինքնաթիռ կստանան Քիմի բրենդի` Skims–ի գիշերազգեստն ու հողաթափերը։

Քիմ Քարդաշյանի նոր ինքնաթիռը գնահատվում է 95 միլիոն դոլար, սակայն լրագրողները կարծում են, որ ձևավորման հետ միասին դրա արժեքը կազմում է 150 միլիոն դոլար։