Ռուսաստանը 2021-2022 գյուղատնտեսական տարվա սկզբից (2021 թվականի հուլիսի 1-ից) մինչեւ փետրվարի 24-ն արտահանել է 27,5 մլն տոննա ցորեն, ինչը 28,7 տոկոսով ցածր է անցյալ տարեշրջանի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասված Է ՌԴ գյուղատնտեսության նախարարության մոնիթորինգում։
«Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության օպերատիվ տվյալներով՝ (առանց հունվար- փետրվար ամիսներին ԵՏՄ երկրների արտահանման հաշվառման) ընթացիկ 2021/2022 գյուղատնտեսական տարում արտահանվել է 27,5 մլն տոննա հացահատիկ, ինչը 28,7 տոկոսով ցածր է նախորդ տարեշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ (38,6 մլն տոննա)», – հայտնում է գերատեսչությունը:
Այդ թվում ՝ ցորենի մատակարարումները նվազել են 30 տոկոսով՝ մինչեւ 22,5 մլն տոննա, գարու մատակարարումները՝ 31,3 տոկոսով՝ մինչեւ 2,9 մլն տոննա, եգիպտացորենի՝ 12,1 տոկոսով՝ մինչեւ 1,7 մլն տոննա։
Ցորենի միջազգային խորհրդի տվյալներով, որոնք բերում է գյուղնախարարությունը, չորրորդ դասի ռուսական ցորենի գինը (պրոտեինի 12,5 տոկոսը, FOB Նովոռոսիյսկ) փետրվարի 24-ի դրությամբ կազմել է 325 դոլար մեկ տոննայի համար՝ մեկ շաբաթվա ընթացքում ավելանալով 10 դոլարով։