Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) եւ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականներին եւ ակումբներին հեռացրին բոլոր միջազգային մրցումներից, հաղորդում են կազմակերպությունների կայքերը։
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։
Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից, որտեղ պետք է մրցեր գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Լեհաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Ալբանիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Անգլիայի եւ Նիդեռլանդների հավաքականներն արդեն հայտարարել էին, որ բացառում են որեւէ մակարդակի ֆուտբոլային հանդիպում Ռուսաստանի հետ։