Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և հանգամանալից փոխանակում են անցկացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների վերաբերյալ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնած երկարատև հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և հանգամանալից փոխանակում ունեցան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Ֆրանսիական կողմը որոշակի տեսակետներ է հայտնել Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ և հույս է հայտնել, որ ներկայիս հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի Կիևի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասված է հաղորդագրությունում: