Եթե Մեծ Բրիտանիայում արգելվեն RT հեռուստաալիքի հեռարձակումները, ապա դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ռուսաստանում BBC-ի արգելափակման, ինչը անցանկալի է։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է անել RT-ի հետ, բայց իրականությունն այն է, որ եթե մենք արգելենք RT-ի հեռարձակումը Մեծ Բրիտանիայում, ամենայն հավանականությամբ` դա կհանգեցնի BBC-ի հեռարձակման արգելքին Ռուսաստանում, բայց մենք ցանկանում ենք, որ ռուս ժողովուրդն իմանա ճշմարտությունը, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը, ուստի մենք պետք է զգույշ լինենք այս հարցում»,- ասել է Թրասը։