
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: «Ակնկալվում է մինչև ամառ ավարտել գործընթացը»,- ասաց Քոչարյանը: