Ո՞րն է բարձր խոլեստերինի ախտանիշը քայլելու ժամանակ
Advertisement 1000 x 90

Ո՞րն է բարձր խոլեստերինի ախտանիշը քայլելու ժամանակ

Ոտքերի սպազմերը քայլելու ժամանակ կարող են վկայել արյան մեջ «վնասակար» խոլեստերինի բարձր մակարդակի մասին, պնդում են ԱՄՆ սրտաբանության ասոցիացիայի մասնագետները:

Ինչպես նշում է Daily Express-ը, ոտքերի սպազմերը քայլելիս կարող են վկայել նաեւ ստորին վերջույթների ծայրամասային զարկերակների հիվանդությունների մասին։

Մասնագետների կարծիքով՝ եթե ազդրերի, ազդրերի կամ սրունքների մկանների ցավոտ ջղաձգումներ եք նկատում, որոնք զգացվում են քայլելիս, աստիճաններով բարձրանալիս կամ այլ ֆիզիկական ակտիվության ժամանակ, դա արդեն մասնագետի դիմելու առիթ է։

Խոլեստերինի բարձր մակարադակը, ըստ մասնագետների, կարող է աորտայի բացվածքի եւ հիմնական զարկերակների աստիճանական նեղացման եւ ամբողջական խցանման հանգեցնել։ Դա տեղի է ունենում, երբ զարկերակային անոթների պատերը խտանում են խոլեստերինի կուտակման պատճառով, որը աթերոսկլերոտիկ թիթեղներ է ձեւավորում։

Զարկերակային խնդիրների մյուս ախտանիշների թվում են ոտքերի ցավը, ջղաձգությունը եւ ձեռքերի թմրությունը: Բարձր խոլեստերինի մակարդակ ունեցող մարդկանց մոտ կարող են նաեւ չլավացող վերքեր առաջանալ ոտքերի վրա:

news.am