
Ռուսական Առաջին ալիքը մեկնարկել է «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանը:
Այս անգամ ժյուրիում չկա Ալեքսանդր Գրադսկին, նրա փոխարեն վերադարձել է Լեոնիդ Ագուտինը՝ միանալով իր գործընկերներ Պոլինա Գագարինային, Դիմա Բիլանին ու Գրիգորի Լեպսին:
Մեկնարկած կույր լսումների ժամանակ ժյուրիի բոլոր անդամներին ապշեցրեց Յուլիանա Մելքումյանը՝ Սարատովից, որը կատարել է Օլգա Կորմուխինայի Путь երգը:
Հայուհու երգի ժամանակ շրջվեցին ժյուրիի բոլոր անդամները, բայց Յուլիանան Գրիգորի Լեպսին ընտրեց: