Ուկրաինան հետ է կանչում Ղրղզստանի և Վրաստանի դեսպաններին․Զելենսկի
Advertisement 1000 x 90

Ուկրաինան հետ է կանչում Ղրղզստանի և Վրաստանի դեսպաններին․Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրղզստանից և Վրաստանից Ուկրաինայի դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին, քանի որ այդ երկրներն արդարացնում են Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ և դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առնչությամբ։

«Մեր դիվանագետները հենց հիմա իրականացնում են կարևոր և միանգամայն անհրաժեշտ որոշումներ այն պետությունների վերաբերյալ, որոնք փոխել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը։ Մենք անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Ղրղզստանից խորհրդակցությունների՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Մենք անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնություն ցանկացող կամավորների համար խոչընդոտներ ստեղծելու, պատժամիջոցների նկատմամբ անբարոյական դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

shantnews.am



Նման նյութեր