Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հայտնել է, որ ինքն ու որդին՝ ԱՄՆ-ի մուլտիվիզա են ստացել։
Երիտասարդ մայրիկն այդ մասին հրապարակում է արել ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ «Ես ու Արմանը, լինելով Ռուսաստանի քաղաքացիներ, Ամերիկայի մուլտիվիզա ենք ստացել»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։
Երգչուհին Նահանգներ մեկնելու մասին տեղեկություն չի հրապարակել։ Այսօր նրա էջում հրապարակված լուսանկարն արվել է Երեւանում։