Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից.
«Արևմուտքի քաղաքականությունը հետխորհրդայինում հիմնականում մեկ կարևորագույն պրագմատիկ սկզբունքի մեջ էր տեղավորվում․ նրանք առաջնահերթ շփվում ու աջակցում էին այն երկրներին, ովքեր պատրաստ էին, կարող այս կամ այն կերպ հարվածել, մաշեցնել ՌԴ-ին։
Դա Արմ-ի դիրքերից բավական պրագմատիկ մոտեցում էր․ նրանք ֆինանսապես, տնտեսապես, ինստիտուցիոնալ առումով աջակցում էին այդ երկրներին՝ «արևմտյան դեմոկրատիա» տարածելու թեզի ներքո, որի արդյունքում նորանկախ հանրապետություններում քաղաքական էլիտաները և հանրույթի մի մասը գնում էին ՌԴ-ի հետ հակադրման, նրա շուրջ անկայունության օջախների ստեղծմանը մասնակլցելուն, զգայական առումով դառնում էին հակառուս և այլն։ Այլ հարց է, որ ինքը ՌԴ-ն այդ երկրներում, նաև ինչ-որ առումով օբյեկտիվորեն, իր ազդեցության լծակների աշխատեցման համար սովորաբար գնում էր ավանդական գործիքների՝ էներգետիկա, անվտանգություն և այլն կիրառմանը, երբեմն աչքաթող անելով տեղեկատվական դարաշրջանում փափուկ ուժի գործիքի կիրառման կարևորությունը։
Գործիք դարձած հետխորհրդային որոշ պետություններ Արևմուտքի առջև ստանձնակ հակառուսականության հանձնառությունից զատ միաժամանակ տառապում էին որոշակի քաղաքական ռոմանտիզմով, թե «запад нам поможет» ու հույսները դնում այդ՝ իրենց պատկերացմամբ կարևոր թեզի գործարկման վրա։
Բայց փաստը այն էր, որ Արևմուտքին այդ երկրները այնքանով էին հետաքրքիր, որքանով նրանք Արևմուտքի կողմից իրենց առջև դրած խնդիրը լուծում էին և հավելյալ այլ պարտավորություններ Արմ-ը ի պաշտպանություն այդ երկրների տարածքային ամբողաջականության ու բնակչության ֆիզ անվտանգության, իր վրա չէր կարող ու չէր ցանկանում վերցնել։
Բանաձևը շատ հստակ էր․ մենք ձեզ փող ենք տալիս ու աջակցություն, դուք ռուսների դեմ եք աշխատում անգամ մինչև ձեր պետության չգոյություն։ Սա գլոբալ մրցակցության պարզ բանաձևն էր, որը բավական արդյունավետ կիրառվել է տարիներ, տասնամյակներ շարունակ և լավ էլ աշխատում էր հատկապես ՌԴ-ի դեմ սանկցիաների ու երկակի ստանդարտների գործարկման հետ մեկ զամբյուղում։
Երբ դու որպես պետություն ու հանրույթ որոշում ես, որ դու դառնալու ես մեկ այլ ու հզոր պետության դեմ պայքարի գործիք, պետք է հասկանաս, որ դա ունենալու է հետևանքեր, որոնք անհատապես քեզ վրա են տարածվելու ու մեծագույն հավանականությամբ վերջում դու հանգելու ես մեկ հիմնական հարցադրման «մենք մնացինք միայնակ»։
Ու այդ պարագայում հղումները հումանիզմին լուրջ չեն ընկալվում, քանզի դու սպառնալիք ես աշխատել քո հարևան պետությանը։
Իսկ պատերազմում միգուցե առաջադրված խնդիրները լուծվեն, բայց հաղթողներ չեն լինելու և սա առաջնահերթ պրագմատիզմի դիրքերից»։