Թուրքիան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Advertisement 1000 x 90

Թուրքիան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիան չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի երկխոսության համար ուղի մնա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները: Պետք է լինի կողմ, որը կարող է բանակցել Ռուսաստանի հետ: Ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, երբ բոլորն այրում են կամուրջները: Մենք չենք նախատեսում պատժամիջոցներ կիրառել, որպեսզի այդ ուղին բաց մնա»,- ընդգծել է նա CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:



Նման նյութեր