Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ապաքինվել է COVID-19-ից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միապետի առողջական վիճակի բարելավման մասին են վկայում օտարերկրյա դիվանագետների հետ երեք հանդիպումները, որոնք թագուհին անցկացրել է երեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, Վինձորի ամրոցից տեսակապի միջոցով։ Նրա հիվանդության ժամանակ նման միջոցառումները չեղարկվել էին։ Daily Mail-ի աղբյուրները պնդում էին, որ Էլիզաբեթը հրաժարվել է հանդիպումներից խռպոտ ձայնի պատճառով։