Համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը. նախագահի թեկնածուն՝ Արսեն Թորոսյանին
Advertisement 1000 x 90

Համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը. նախագահի թեկնածուն՝ Արսեն Թորոսյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարց ուղղեց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին՝ արդյո՞ք նա պատրաստվում է լինել միայն քաղաքական մեծամասնության, թե ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը:

Վահագն Խաչատուրյանն էլ վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում լինելու է բոլոր քաղաքացիների նախագահը.

«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը»,- պատասխանեց Խաչատուրյանը:
Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ուղղված է համազգային խնդիրների լուծմանը, ինքն էլ ընտրվելու դեպքում պատրաստվում է հենց այդպես էլ վարվել:

«Միգուցե, նաև իմ թեկնածությունը դրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը: Իմ մեջ տեսել եք այն մարդուն, որը կարող է այդ դերը կատարել: Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի ինստիտուտը համախմբող լինի», – ասաց Վահագբ Խաչատուրյանը:
Ըստ նրա՝ նախագահի ինստիտուտը միայնակ չի կարող լավ աշխատել, խնդիրները լուծել, եթե չկա Ազգային ժողովի, կառավարության, հասարակության, ՀԿ-ների հետ համագործակցություն:

«Այստեղ իմ ու քո լինել չի կարող, ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ էլ ձեր առջև եմ հանդես գալիս», – ասաց նա:

pastinfo.am



Նման նյութեր