Վեյփ ծխողները հաճախ գոլորշին քթով են արտաշնչում. Ինչո՞վ է դա վտանգավոր
Advertisement 1000 x 90

Վեյփ ծխողները հաճախ գոլորշին քթով են արտաշնչում. Ինչո՞վ է դա վտանգավոր

Էլեկտրոնային ծխախոտ օգտագործողները մոտ 2 անգամ ավելի հաճախ են քթով արտաշնչում վնասակար գոլորշիները, քան ծխախոտ ծխողները: Այդ իսկ պատճառով գոլորշիներն ավելի շատ են  բորբոքման, քթի եւ կոկորդի քաղցկեղի հանգեցնում: Այս մասին ասվում է Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկության դպրոցի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, շատ վեյփերներ եւ նարգիլեի սիրահարներ քթով են արտաշնչում գոլորշին՝ համապատասխանաբար 63 եւ 50 տոկոսը: Ծխախոտ ծխողների միայն 22 տոկոսն է նույն կերպ վարվում։

Ամենայն հավանականությամբ, հենց քթի միջոցով վնասակար գոլորշիների ներշնչման պատճառով են վեյփերները քթի եւ կոկորդի քաղցկեղի բախվում

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ քթի միջոցով գոլորշի շնչելը կարող է լուրջ վտանգի ենթարկել քիթը եւ մեծացնել վերին շնչուղիների հիվանդությունների հաճախականությունը», – ասում է հետազոտության ղեկավար Էմմա Քերին:

Հետազոտողները նաեւ նշել են, որ հարակից հետազոտության ժամանակ վեյփերների, բայց՝ոչ ծխողների մոտ քթի ուղիների վնասումներ են հայտնաբերվել: Եւ այս փաստը հաստատում է փորձագետների մտավախությունները։

news.am