ԶԼՄ․ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել է Քանյե Ուեսթից
Advertisement 1000 x 90

ԶԼՄ․ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել է Քանյե Ուեսթից

Քիմ Քարդաշյանը վերջապես կարողացել է հասնել իր ուզածին եւ շահել է դատը։ TMZ պարբերականը հայտնել է, որ այժմ նա եւ ռեփեր, աստղի երեխաների հայր՝ Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծված են։ Ի դեպ, Քանյեն մի ամբողջ տարի բոլոր ճանապարհներով փորձում էր կանգնեցնել գործընթացը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը բազմիցս դիմել է դատարան, որպեսզի Քանյեի հետ նրանց ամուսնալուծությունը որքան հնարավոր է շուտ կայանա։ Վերջին անգամ աստղը ռեփերին մեղադրել է զգացմունքային ճնշումների մեջ՝ այն բանից հետո, երբ Ուեսթը գրառումներ էր հրապարակում Instagram-ում նրա նոր ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի նկատմամբ սպառնալիքներով:

news.am