Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են հավանականությունը, որ երկիրը չի կատարի իր դոլարային և պետական այլ պարտավորությունները, զգուշացնում է JPMorgan-ը, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ-ի պատժամիջոցները ռուսական պետական կառույցների նկատմամբ, Ռուսաստանի ներսում արտասահմանյան վճարումները սահմանափակելուն ուղղված հակաքայլերը և վճարային շղթաների խափանումները մեծ խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի համար արտասահմանում պարտատոմսերի վճարումներ կատարելու համար», – հայտնել է JPMorgan-ը:
Ռուսաստանն այս ամիս պետք է վճարի ավելի քան 700 միլիոն դոլար՝ հիմնականում 30 օր արտոնյալ ժամկետով: Արժեկտրոնների վճարման հաջորդ օրը մարտի 16-ն է, ինչպես հաշվարկել են բանկում։ Այն ունի նաև 30 օր արտոնյալ ժամկետ, գրում է Reuters-ը: