Իտալիայի կենտրոնական մասի Ֆարինդոլա քաղաքի մերձակա Rigopiano հյուրանոցի շենքը ձնահյուսի իջնելուց հետո տեղաշարժվել է 10 մետրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Rai News 24 ալիքի եթերում հայտնել է Պեսկարայի պրեֆեկտ Ֆրանչեսկո Պրովոլոն:
Նրա խոսքով՝ այս եզրակացությունը կարելի է անել մասամբ փլված, մասամբ ձյան շերտի տակ թաղված շինության կադրերը դիտելուց հետո, որոնք ցուցադրել են փրկարարները:
«Առաջին պատկերներն խոսում են այն մասին, որ ձնահյուսը շենքը տեղաշարժել է մի քանի մետրով»,-ասել է նա: Հյուրանոցի չորս հարկերից երեքը փլվել են:
Ինչպես նշում են տեղի իշխանությունները, պատահարի պահին հյուրանոցի ներսում գտնվում էին 20 կենվորներ և ութ աշխատակիցներ:
Հունվարի 19-ին ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարները դուրս են բերել առաջին զոհի մարմինը:
Ձնահյուսը, որը ծածկել է Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի Rigopiano հյուրանոցը, իջել է ստորգետնյա մի շարք ցնցումների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում: Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր և մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում էին շենքից դուրս և դարձել են տեղի ունեցածի ականատեսները:
Հյուրանոց են ուղարկվել շտապօգնության մեքենաներ և ուղղաթիռներ: Գործողությունը դժվարացած է ձյան տեղումների պատճառով, ձյան ծածկույթի բարձրությունն արդեն հասել է երկու մետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: