SARS-CoV-2 կորոնավիրուսի S սպիտակուցի վրա ազդող մուտացիաները կարող են հանգեցնել նոր շտամների ի հայտ գալուն, որոնք դիմացկուն են պատվաստանյութերի նկատմամբ: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Փիթսբուրգի գիտնականները։
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ մասնագետները վերլուծել են գիտական գրականությունը, այդ թվում 139 հետազոտություն: Հիմնվելով նոր կորոնավիրուսային շտամների վերաբերյալ առկա տվյալների վրա՝ գիտնականները նկարագրել են տարբեր չեզոքացնող հակամարմինների կառուցվածքն ու գործառույթները։ Այսպիսով, նրանք պարզել են, թե որ մուտացիաները կարող են օգնել խուսափել հակամարմինների չեզոքացումից:
Որոշ մուտացիաներ վիրուսներին տալիս են ընտրովի առավելություն՝ դարձնելով դրանք ավելի վարակիչ, փոխանցվող եւ դիմացկուն հակամարմինների արձագանքներին եւ թերապեւտիկ միջոցներին:
Գիտնականները նշել են, որ պետք են հետագա հետազոտություններ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է այդ մուտացիաներն ազդում հիվանդության ծանրության եւ մահացության վրա։