
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ լինի զորքերը դուրս բերել Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցին։
«Եթե նախագահ Պուտինը ցանկանում է խոսել նախագահ Բայդենի հետ, նախագահ Բայդենը չի հրաժարվի հեռախոսը վերցնելուց, բայց մենք հոգնել ենք ստերից»,- ասել է նա։
Նրա խոսքով` «այս պատերազմը պետք է դադարեցվի»: