Պայթյունից հետո բեռնանավը խորտակվել է Օդեսայի ափերի մոտ
Advertisement 1000 x 90

Պայթյունից հետո բեռնանավը խորտակվել է Օդեսայի ափերի մոտ

Էստոնական բեռնանավը խորտակվել է Օդեսայի նավահանգստի մոտ՝ պայթյունի հետևանքով. Այս մասին մարտի 3-ին հայտնել է  Reuters  գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտային կառավարման Vista Shipping Agency ընկերությանը։

Ընկերության մենեջեր Իգոր Իլվեսը գործակալությանը հայտնել է, որ նավը հնարավոր է ականապատված լինի։

«Նավն ամբողջությամբ խորտակվել է։ Անձնակազմի երկու անդամներ գտնվում են լաստանավում, ևս չորսը անհետ կորել են»,- ասել է նա:

Նախօրեին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ  անվտանգությունն ապահովելու նպատակով երկրի զինված ուժերի ռազմածովային ուժերը փակել են քաղաքացիական նավարկությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում։

 



Նման նյութեր