«Կոտրված եղունգով ու իմ ձեռքով արված սանրվածքով». Մարգարիտա Սիմոնյանն ամուսնացել է Տիգրան Քեոսայանի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կոտրված եղունգով ու իմ ձեռքով արված սանրվածքով». Մարգարիտա Սիմոնյանն ամուսնացել է Տիգրան Քեոսայանի հետ

Նախօրերին «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ որոշել է ամուսնանալ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Արդեն այսօր նա կատարել է խոստումն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից լուսանկար հրապարակել։

Սիմոնյանը կյանքի այս իրադարձությունը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Հին (փոխարենը սպիտակ) զգեստով ու կարդիգանով, կոտրված եղունգով, իմ հեղինակած սանրվածքով ու դիմահարդարմամբ հենց նոր կյանքումս առաջին անգամ ամուսնացա։ Եվ վերջին անգամ, իհարկե»։