Հունգարիան արգելափակել է ՀՕՊ-ի մատակարարումներն Ուկրաինային. ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Հունգարիան արգելափակել է ՀՕՊ-ի մատակարարումներն Ուկրաինային. ԶԼՄ

ունգարիան արգելափակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից արտադրված հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Ուկրաինային։ Այս մասին մարտի 3-ին գրում է ՈւՆԻԱՆ-ը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Ուկրաինան դաշնակիցներին կխնդրի տրամադրել հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, որոնք կարող են հետ մղել ռուսական կողմի հրթիռները և այլ օդային հարձակումները։

Նա հայտնել էր, որ Ուկրաինան հրավեր է ստացել մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը, որը կկայանա մարտի 3-ին և նվիրված կլինի «ռուսական ագրեսիայի հետ կապված սպառնալիքներին»։ Կուլեբան հանդիպմանը կմասնակցի տեսակապով։

Սա նշանակում է, որ Հունգարիան, երկար ժամանակ արգելափակելով Ուկրաինայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպումներին, այս անգամ համաձայնել է վերացնել շրջափակումը, նշել էր նա։

Նախօրեին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կրկնել էր, որ Բուդապեշտը չի ծրագրում զենքով օգնել Ուկրաինային և թույլ չի տա այլ դաշնակիցների ռազմական օգնության տարանցումն իր տարածքով։

Նա նշել էր, որ «հունգարացի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը», ներառյալ Անդրկարպատյան մարզի հունգարացիները, շարունակում են առաջնահերթություն մնալ։



Նման նյութեր