Ըստ բրիտանական The Times-ի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ առնվազն երեք մահափորձ է եղել։ Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահին սպանելու առաջադրանքով երկու խնբավորում է ուղարկվել՝ ռուսաստանյան մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության վարձկաններն ու Կադիրովի հատուկջոկատայինները։ Պարբերականը նշում է, որ մահափորձերը տապալվել են պատերազմին դեմ հանդես եկող ռուսական Անվտանգության դաշնային ծառայության ակտիվ միջամտության շնորհիվ։ «Վագներ» ռազմական ընկերության մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ վարձկանները Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձի ժամանակ կորուստներ են տվել։
Ըստ բրիտանական The Times-ի, կանխվել է երեք մահափորձ. թիրախը՝ Զելենսկին է
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ