Քիմ Քարդաշյանի նոր զուգընկերը մեկնում է տիեզերք
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի նոր զուգընկերը մեկնում է տիեզերք

Քիմ Քարդաշյանի նոր սիրելին՝ Փիթ Դեւիդսոնը, մոտակա ժամանակներում տիեզերք կմեկնի։ Նա հունվարի 28-ին Քիմ Քարդաշյանի հետ եղել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կեցավայրում։

Փիթը պատրաստվում է տիեզերք մեկնել միլիարդատեր Ջեֆֆի հետ, ով այնտեղ արդեն մեկնել է 2021 թվականին «Blue Origin»-ով։

«Փիթը շատ հուզված է։ Պատրաստվում են պայմանագիրը ստորագրել մոտակա ժամանակներում․ այժմ նրանք ճշտում են վերջին մանրամասները»,- հայտնել է աղբյուրը։