Ղրղզստանի իշխանությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է Ստամբուլում 2007 թվականին հայտնի պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողության ընթացքում Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունում տեղեկություն են ստացել Թուրքիայի քաղաքացու կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասին: Այսպիսով, 2022 թվականի փետրվարի 26-ին հատուկ գործողությունների արդյունքում մայրաքաղաքում բերման է ենթարկել 1984 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Ա.Ի.-ը՝ կեղծ անձնագրով և վարորդական իրավունքով։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կալանավորված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում է Թուրքիայի Հանրապետության իրավապահների կողմից։ Նրա նկատմամբ Ստամբուլում հետախուզում է հայտարարվել լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված լինելու, ինչպես նաև մի շարք այլ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ կազմակերպված հանցագործություններում ներգրավված լինելու մեղադրանքով:
Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծման հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Փետրվարի 28-ին դատարանի որոշմամբ նա առնվազն 2 ամսով կալանավորվել է Բիշքեկում: