Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող արբանյակային կապի Starlink ցանցը չի արգելափակելու ռուսական լրատվամիջոցները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) ասել են Starlink-ին արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք նման բան կանենք միայն ատրճանակի սպառնալիքի ներքո»,- գրել է Մասկը:
SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ գրելով. «Ամուր եղիր, Ուկրաինա: Նաև իմ համակրանքն եմ հայտնում Ռուսաստանի հզոր ժողովրդին, որը չի ուզում սա»: