Սինգապուրի իշխանությունները, ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության, ներմուծում են ապրանքների արտահանման հսկողություն, որոնք կարող են ուղղակիորեն օգտագործվել ռուսական կողմի կողմից որպես զենք կամ կարող են նպաստել կիբեր գործողություններին, նշվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Մենք արգելք ենք դնում Ռուսաստան բոլոր ռազմական ապրանքների, ինչպես նաև էլեկտրոնիկայի, համակարգիչների, հեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության կատեգորիաների երկակի նշանակության ապրանքների մատակարարման վրա»,- ասված է ԱԳՆ կայքում։