«Քանի դեռ չկա հայկական պետության և հայ ժողովրդի շահերը սպասարկող օրակարգ, մենք դատապարտված ենք չգոյության». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Քանի դեռ չկա հայկական պետության և հայ ժողովրդի շահերը սպասարկող օրակարգ, մենք դատապարտված ենք չգոյության». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուկրաինայի շուրջ իրադարձություններին զանազան երկրների արձագանքը, քայլերը, միջազգային կառույցների արձագանքն ու քայլերը քաղաքագիտական, մասնավորապես գեոպոլիտիկ դասեր են ուղիղ ռեժիմով: Ոչ թե տեսություն, այլ իրականությունից մատուցվող դասեր:

Այս ինտենսիվ դասընթացին հետևելով իմ համոզմունքն առ այն, որ պետք է ունենանք մեծաթիվ ու ժամանակակից բանակ՝ աշխարհազորի վրա հենված, ավելի է ամրանում: Այս դասերին հետևելով ավելի եմ համոզվում, որ աշխարհը շարունակում է հարաբերվել և ապրել՝ ուժն է ծնում իրավունք մոտեցմամբ: Ավելի եմ համոզվում, որ պետությունների շարժառիթը, միմյանց օգնելու կամ չօգնելու, պատերզմելու կամ չպատերազմելու՝ ռեսուրսների շուրջ պայքարն է:

Ուժ ունենալուց հրաժարումը, նաև խաղաղության կոչերի տեսքով, մահվան դադատավճիռ են դա անող ազգերի, ժողովուրդների համար: Դրանք ցուցիչ են հրաժարման սեփական պետությունը ունենալուց:

Ես չգիտեմ, թե երբ է հայկական քաղաքական դաշտը մաքրվելու ապիկարներից, հանցագործներից, օլիգարխներից, դավաճաններից և այլ տիպի հակապետական տարրերից, բայց մի բան ակնհայտ է՝ քանի դեռ չկա հայկական պետության և հայ ժողովրդի շահերը սպասարկող օրակարգ և դրա շուրջ համախբված կարող մարդիկ, մենք դատապարտված ենք չգոյության»:



Նման նյութեր