Այսօր ռուսաստանցիների համար իրենց բուտիկների դռները փակել են Louis Vuitton, Givenchy, Fendi, Dior եւ այլ լյուքսային բրենդերը։ Նրանց հետեւելով Ռուսաստանի հետ համագործակցությունը կասեցնում են նաեւ մասս-մարկետները։ Inditex ընկերությունը դադարեցնում է առեւտուրը։ Դա նշանակում է, որ փակվում են Zara, Bershka, Stradivarius, Pull & Bear, Massimo Dutti, Uterque, Oysho խանութները։
Սահմանափակումներն անդրադառնում են նաեւ օնլայն առեւտրի վրա։ Ավելի վաղ Ռուսաստանում իրենց աշխատանքն են դադարեցրել H&M-ը, COS-ը, Monki-ն, Farfetch-ը, Burberry-ն, Mytheresa-ն, Matchesfashion-ը եւ Golden Goose-ը։