Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն ընդլայնված կազմով հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին նշել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
«Այս հավաքին մասնակցում են բոլոր տարիքային խմբերի ծանրորդները: Հիմա առաջնայինը պատանեկան Օլիմպիական խաղերին նախապատրաստվելն է: Կցանկանայինք մեկ-երկու վարկանիշային տեղեր ունենալ: Այս հավաքին չեն մասնակցում Նազիկ Ավդալյանը, Իզաբելլա Յայլյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և Քրիստինե Պետրոսյանը»,-ասաց Ներսիսյանը:
Այս հավաքին մասնակցում են 17 ծանրորդ: Հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին և կավարտվի փետրվարի 1-ին: