
Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ընդգրկվել է Forbes ամսագրի Եվրոպայի մինչև 30 տարեկան ամենահաջողակ երիտասարդների ամենամյա վարկանիշային աղյուսակում:
Մեդվեդևան 2016 թվականի աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոն է և շարունակում է առաջխաղացումը 2016-2017 թվականներին մրցաշրջանում` իր ուշադրությունը բևեռելով Հարավային Կորեայում 2018 թվականին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին:
Հայազգի գեղասահորդուհին, ով միջազգային հարթակում ներկայացնում է Ռուսաստանը, միջազգային մրցահարթակում հանդես է գալիս մորական ազգանվամբ: Հայրը` Արման Բաբասյանը, ռուսաստանաբնակ հայ է: Մեդվեդևայի մայրը, ով բաժանվել է գեղասահորդուհու հորից, նախկինում նույնպես զբաղվել է գեղասահքով: