ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, թե մարտի 8-ին Երևանում որտեղ են գործելու շարժական պատվաստումային կետեր։
Այդ կետերը գործելու են Հանրապետության հրապարակում, Կառավարական 2-րդ տան մոտ՝ ժամը 12։00-17։00-ն, «Ռոսիա մոլ» (12։00-16։00-ն) և «Ռիո մոլ» (14։00-19։00) առևտրի կենտրոններում։